Խաչատուր Աբովյանի Անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Պատմության Թանգարան
2012 թ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի առիթով այնժամյան ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի որոշմամբ նախաձեռնվեց մանկավարժական համալսարանի պատմության թանգարանի ստեղծման գործընթացը: 2004 թ-ից համալսարանում գործում էր դասախոս Վարշամ Ավետիսյանի կողմից հավաքված նյութերի հիման վրա կաբինետ-թանգարանը, որը ընդլայնվեց և կազմվեց ապագա թանգարանի թեմատիկ և ցուցադրական պլանը։
Թանգարանի ցուցադրությունը ամբողջովին ներկայացնում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմությունը և գործունեությունը։ Թանգարանի հավաքածուն, որն ունի ավելի քան 9113 նմուշ, ներկայացված է հետևյալ հիմնական բաժիններում՝ փաստաթղթերի, լուսանկարների, գրքերի, մամուլի, տեսաձայնային նյութերի, կերպարվեստի, իրային, հուշային, ինչպես նաև գիտա-օժանդակ ֆոնդով:
Մշտական ցուցադրությունը բաղկացած է 4 սրահներից և նախասրահից։ Նախասրահում կարելի է ծանոթանալ մանկավարժության, կրթության, միջին և բարձր դպրոցների պատմությանը Հայաստանում հնագույն ժամանակներից։ Առաջին սրահում ներկայացված է համալսարանի պատմությունը, երկրորդ և երրորդ սրահները պատմում են համալսարանի ռեկտորների, խորհրդի նախագահների և ֆակուլտետների մասին։ Չորորդ սրահում ներկայացված է սովորողների ուսումնական, գիտական գործունեությանը, ինչպես նաև ժամանցի, սպորտային խաղերի և հանգստի կազմակերպմանը:
Հունվարի 10-ից հուլիսի 10-ը և սեպտեմբերի 10-ից դեկտեմբերի 30-ը
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի - ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10։00 - 16։00
Էքսկուրսիայի համար նախորոք գրանցվել։
Առկա են էքսկուրսիաներ հայերեն/ռուսերեն/անգլերեն լեզուներով։
Մուտքը ազատ է։
https://museum.aspu.am/